ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Սատանայի մահվան զանգակը

Սատանայի մահվան զանգակը
29.05.2025 | 21:59
Մայիսի 30
Տե՜ր մեր, օրհնում ենք Քեզ:
Աստծուն ուղղված օրհնությունը` Սատանայի մահը գուժող զանգն է:
Հրաժարումը, Իմ կամքն անվերապահորեն ընդունելն ու այն կատարելը` չունեն չարը հաղթելու այնքան զորություն, որքան որ օրհնությունն ունի:
ՈՒրախ սիրտը չարին ուղղված Իմ լավագույն զենքն է, ուրեմն աղոթեք ու օրհնեք:
Քայլ առ քայլ կսովորեք ձեր դասը, և ձեր առջև կբացվի ավելի ընդարձակ մի տարածություն: Առաջ քայլեք ուրախ երգեր երգելով:
Միշտ ուրախ եղեք:
Օրը լավ է անցել, եթե ունեցել է իր մեջ ուրախության խայտանքը:
Օրվա ընթացքում ավելի հաճախ խոսեք Ինձ հետ:
Ձեր հայացքը բարձրացրեք վեր, նայեք Իմ երեսին:
Իմ ներկայության մոտիկությունը զգալով, դուք կունենաք սիրող դեմք, ապահովության զգացում և ուրախության հրճվանք:
Սրանք ձեր լավագույն աղոթքներն են:
Սրանք թող օծեն ու մեղմեն օրվա հոգսը, այն ժամանակ կանհետանա վախը, որն այնքան սոսկալի դիմագիծ ունի, որ վանելով հետ է դարձնում` ձեզ մոտեցող երջանկությունը:
Դիտվել է՝ 3658

Մեկնաբանություններ